22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Վալերի Բուայեն Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող նոր օրինագիծ է ներկայացրել

Ֆրանսիայի Սենատի պատգամավոր Վալերի Բուայեն իր 5 ընկերների հետ Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող նոր օրինագիծ է ներկայացրել, հաղորդում է “Nouvelle d’Аrménie”-ն:

Փետրվարի 6-ին ԱԺ ներկայացված օրինագիծը կրկին պատրաստված է եղել փաստաբան Ֆիլիպ Գրիգորյանի հետ համատեղ: Համաձայն նոր օրինագծի` ցեղասպանության հերքման համար 2 տարի ազատազրկում է սպասվում  կամ տուգանք` 45 հազար եվրոյի չափով:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել էր Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող նոր օրինագիծ ընդունել:

2012-ի հունվարի 23-ին ֆրանսիական Սենատը կողմ քվեարկեց Բուայեի եւ Գրիգորյանի ներկայացրած օրինագծին, սակայն Ֆրանսիայի Սահմանադրական դատարանն այն հակասահմանադրական ճանաչեց:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ