02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ով է նկարահանվելու «Նախագահը» ֆիլմում Պուտինի դերում

Հոլիվուդյան աստղ Լեոնարդո Դի Կապրիոն վերջերս հայտարարել էր, որ ցանկանում է նկարահանվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերում։ Միեւնույն ժամանակ, արդեն այս գարնանը Knights bridge Entertainment կինոընկերությունը պլանավորում է սկսել Պուտինի մասին կենսագրական ֆիլմի նկարահանումները:

Ընկերության բարձրաստիճան կառավարիչներից Վալերի Սաարյանը ասել է, որ կինոնկարը կնկարահանի երկու «Օսկարի» դափնեկիր ռեժիսոր: Իսկ ահա գլխավոր դերակատարի հարցը դեռ պարզ չէ, եւ խոսակցություններ չկան, որ այդ դերում Դի Կապրիոն է լինելու։

«Մենք ոչ մի կարգի հայտարարություններ չենք արել, չգիտեմ, թե որտեղից է հայտնվել տեղեկատվությունը Դի Կապրիոյի համաձայնության մասին: Հնարավոր է՝ աղմուկ է բարձրացել գերմանական հրատարակությանը նրա հայտարարության պատճառով: Կարող եմ ասել, որ քաստինգին մասնակցում են առաջին մեծության չորս դերասաններ»,- պատմել է նա։

inx1080x720

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ