22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Օջալանին պատվավոր քաղաքացիություն է շնորհվել

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր և առաջնորդ,  Ստամբուլի Իմրալը կղզում ցմահ բանտարկյալ Աբդուլահ Օջալանին իտալական Նեապոլ քաղաքի պատվավոր քաղաքացիություն է շնորհվել, գրում է Ermenihaber.am-ը:

Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` նման որոշումը կայացրել է Նեապոլի ավագանին՝ քաղաքապետ Լուիջի դե Մաջիստրաի առաջարկով:

Իտալական քաղաքի ղեկավարությունը նշյալ որոշմամբ նաև աջակցություն է հայտնել քրդերի ինքնավարությանը:

Որոշման մեջ մասնավորապես ասվում է. «Աբդուլլահ Օջալանը քուրդ ժողովրդի քաղաքական և հոգևոր առաջնորդն է: Վերջինս պատերազմել է ժողովրդի դեմ իրականացրած ճնշումների դեմ ու պայքարել վերջին տարիների դաժան և բռնատիրական քաղաքականության հետևանքով խախտված մարդու իրավունքների վերականգնման համար»:

Կայքը հիշեցնում է, որ Նեապոլից առաջ նման նախաձեռնությամբ հանդես էր եկել իտալական Պալերմո քաղաքը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ