06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Վիրաբույժը բացահայտել է Պուտինի դեմքի գաղտնիքը /ֆոտո/

պուիտին2010-ի աշնանը Ռուսաստանի բնակիչներն ակտիվորեն քննարկում էին ՌԴ նախագահ, այն ժամանակ դեռեւս վարչապետ Վլադիմիր Պուտինի արտաքինի  փոփոխությունները:   Նախագահն սկսեց երիտասարդանալ` անհետացան փոսիկներն աչքերի տակ եւ կնճիռները, ավելի ակնհայտ դարձան այտոսկրերն ու կզակը:

Առաջին անգամ այս թեմայի շուրջ լրագրողներն աղմուկ բարձրացրեցին, երբ նախագահն այցելել էր Ուկրաինա, եւ տեսախցիկները նրա ձախ այտոսկրի վրա ցուցադրեցին կապտուկի նման ինչ-որ բան:  Պուտինի մամլո ծառայությունում դա մեկնաբանեցին անհաջող լուսավորմամբ, սակայն լրագրողների հիմնական տարբերակը բոտոկսի անհաջող ներարկումն էր: Այնուհետեւ ուշադիր բլոգերներն էին նկատել, որ Պուտինի աչքերի կտրվածքը փոխվել է:

Եվ, վերջապես, պլաստիկ վիրաբույժ Ալեքսանդր Պուխովը Չելյաբինսկից խոստովանել է, որ Պուտինի նոր դեմքը վիրաբուժական միջմտության արդյունք է: Նա նաեւ հայտնել է, որ անձամբ ճանաչում է վիրահատությունը կատարած բժշկին եւ գովաբանել է նրան: Պուխովը կարծիք է հայտնել, որ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին եւս չէր խանգարի դիմել պլաստիկայի օգնությանը եւ վերացնել աչքերի տակ առաջացած փոսիկները:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ