14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ԱՄՆ-ում բանտից փախել է վտանգավոր հանցագործ «երկրորդ Հանիբալ Լեքթերը»

ԱՄՆ-ում խիստ ռեժիմի բանտից փախել է վտանգավոր հանցագործ , ազգությամբ իրանցի 37-ամյա Հուսեյն Նայերին, ում համեմատում են «Գառների լռությունը» ֆիլմի մոլագար Հանիբալ Լեքթերի հետ, գրում է FoxNews-ը։ Նրա հետ մեկտեղ փախուստի է դիմել եւս երկու բանտարկյալ։ Նրանք կտրել են իրենց խցերի հաստ պողպատե վանդակաճաղերը, մտնել ջրատար խողովակ, իսկ հետո պարանների օգնությամբ իջնել 5 հարկ բարձրությունից:

Շրջանի գլխավոր դատախազի տեղակալ Հիզեր Բրաունը նրան նկարագրել է որպես «դաժան, ճկուն ու խորամանկ սատանա»:

Հանցագործը 2012 թվականին նա մասնակցել է թմրադիլերի առեւանգմանը՝ նրան կասկածելով փողերը թաքցնելու մեջ եւ նրան սարսափելի կտտանքների է ենթարկել։

Սա այս բանտի պատմության մեջ առաջին նման դեպքն է, որ հանցագործներին հաջողվում է փախչել։

c05c0cc605

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ