ԱՄՆ-ը նոր պետքարտուղար ունի
Դեմոկրատական կուսակցությունից նախկինում առաջադրված նախագահի թեկնածու Ջոն Քերին պաշտոնապես փոխարինել է Հիլլարի Քլինթոնին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում, հաղորդում “BBC”-ն:
65-ամյա Հիլլարի Քլինթոնն ասել էր, որ կհեռանա պաշտոնից Բարաք Օբամայի նախագահության առաջին ժամկետի ավարտվելուց հետո: Նախագահին ուղղված իր նամակում Քլինթոնը շնորհակալություն է հայտնել վերջինիս եւ հայտարարել, որ իր համար մեծ պատիվ էր աշխատել նրա ադմինիստրացիայում:
Սենատոր Ջոն Քերիի թեկնածությունը պետքարտուղարի պաշտոնում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկել էր 2012-ի դեկտեմբերի 21-ին: 2013-ի հունվարի 29-ին այն հաստատվեց նաեւ Սենատի կողմից: Մասնագետները կարծում են, որ նոր պետքարտուղարը 2-րդ փորձը կկատարի Մերձավոր Արեւելքում խաղաղություն հաստատելու ուղղությամբ: