Ֆիդել Կաստրոն հայտնվել է հանրության մեջ
Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն լավ ինքնազգացողությամբ հայտնվել է հանրության մեջ: Այս մասին “AFP” գործակալությանը հայտնել է Վենեսուելայի նախկին փոխնախագահ Էլիաս Խաուան`այդ կերպ հերքելով կուբայացի հեղափոխականի` առողջական վատ վիճակի մասին լուրերը:
Կաստրոյի հետ 5 ժամ ընթացած հանդիպումց հետո վենեսուելացի քաղաքական գործիչը հայտարարել է, որ նա “իրեն լավ է զգում, եւ բանականությունը սթափ վիճակում է”: Հանդիպումից հետո Կաստրոն իր հյուրին ուղեկցել է “Նասյոնալ” հյուրանոց, որտեղ նույնիսկ լուսանկարվել է անձնակազմի հետ:
Այս տեղեկությունը հաստատել է նաեւ “Associated Press”-ը` նշելով, որ Կաստրոն այնտեղ մոտ կես ժամ է անցկացրել` շփվելով անձնակազմի հետ:
Օրերս ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել նրա վատ առողջական վիճակի մասին, քանի որ վենեսուելացի բժիշկ Խոսե Մարկինան հայտարարել էր, թե իբր Կաստրոյի մոտ արյան զեղում է եղել, որ նա ոինչ չի ուտում եւ ոչ ոքի չի ճանաչում:
Վերջին անգամ Կաստրոյին հանրության մեջ տեսել էին 2012-ի մարտին` Հռոմի պապի այցի ժամանակ: Իսկ հոկտեմբերին նա նույնիսկ չշնորհավորեց իր ընկեր Ուգո Չավեսին` Վենեսուելայի նախագահական ընտրություններում հաղթելու կապակցութամբ: