2 ամիս` մինչ “աշխարհի վերջը”. տիբեթյան լաման խորհուրդ է տալիս` ինչ անել ապոկալիպսիսի ժամանակ
Ապոկալիպսիսին, որը պետք է տեղի ունենա 2012-ին` ըստ մայաների օրացույցի ավարտի, մնացել է 2 ամիս: Այդ պատճառով էլ գիտնականները, լրագրողները, բլոգերները եւ էզոթերիկները որոշել են եւս մեկ անգամ քննարկել` ինչպիսին կլինի մարդկության վերջին օրը: Շատերը հավատում են հենց այն ենթադրությանը, որ 2012-ի դեկտեմբերի 21-ին մարդկությանն ապոկալիպսիս է սպասվում:
“Reuters”-ի հարցումների համաձայն` մարդկության շուրջ 15 տոկոսը հավատում է, որ “աշխարհի վերջը” իր ապրելու ընթացքում է վրա հասնելու, իսկ յուրաքանչյուր 10-երորդը համոզված է, որ ապոկալիպսիսը հենց 2012-ին է լինելու: Իհարկե, նրանց մեծ մասը չի մտածում, որ դեկտեմբերին իրենց սպասվում է հրեղեն անձրեւ կամ անհետացում երկրի երեսից: Մայաների քաղաքակրթության ուսումնասիրությամբ զբաղվող Ջոն Հուփսը նշում է, որ հավատացյալներից շատերի համար աշխարհի վերջը դեկտեմբերի 21-ին “հոգեպես վերամարմնավորվելու պահ է”:
Տիբեթյան մենաստանի բնակիչ Շամբալան կիսվել է այն մտքով, թե ինչպես արժե դիմավորել “աշխարհի վերջը”, որպեսզի այն հաջողվի վերապրել: Լաման համոզված է, որ դեկտեմբերի 21-ի նախօրեին հարկավոր է գտնվել գյուղական վայրում: Այդ պահին Երկիրը անցելիս է լինելու “զրոյական գիծը”, եւ մոլորակում էլեկտրականություն չի լինելու: Երկիրը փոքր-ինչ կշարժվի, փողոցներում կքայլեն ստվերներ` դիակների պես: Երկրաշարժի պատճառով բազմաթիվ շինություններ կփլուզվեն, սակայն հիմնական զոհերը խուճապի պատճառով կլինեն:
Մինչեւ 2013-ի փետրվարի 7-ը դրությունը կհարթվի: Լամայի խոսքով` այդ տեղեկությունը հայտնի է բոլոր երկրների կառավարություններին, սակայն նրանք չեն կարող կամ չեն ուզում օգնել հասարակ մարդկանց վերապրել այդ աղետը: