06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պետդուման մերժել է․ ծնողներին տեղյակ չեն պահի իրենց 15 տարեկանից բարձր դուստրերի՝ աբորտ անելու մտադրության մասին

Ռուսաստանի Պետդումա նախագիծ էր մտցվել, որով առաջարկվում էր , որպեսզի բժիշկները ծնողներին հայտնեն իրենց 15 տարեկանից բարձր դուստրերի՝ աբորտ անելու ցանկության մասին։ Դումայում այսպես կոչված «անչափահասների իրավունքները» ավելի բարձր են դասվել չծնված երեխաներին փրկելուց, հայտնում է РИА Новости -ն։

Ներկայումս, համաձայն ՌԴ օրենքի, 15 տարեկանից սկսած՝ աղջիկները կարող են ինքնուրույն որոշել՝ աբորտի դիմել, թե ոչ։

Հարկ է նշել, որ նախագիծը չէր առաջարկում նրանց դա արգելել, խոսքը գնում էր միայն ծնողներին այդ մտադրության մասին պարտադիր տեղյակ պահելու մասին։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ