09 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Փոխանակ նայելու, թե աստղերն ինչ են ասում, Աստվածաշունչ կարդացեք …

Փոխանակ նայելու թե օրվա աստղերն ինչ են ասում, Աստվածաշունչ կարդացեք ու նայեցեք, թե օրվա Աստվածն ինչ է ասում … Սուրճի գավաթ կարդալու փոխարեն, Աստվածաշունչ կարդացեք: Ձեր դռների վրա ձիու պայտ /նալ/ կախելու փոխարեն՝ սրբապատկեր կամ խաչ կախեցեք:

Կախարդների /ֆալջիների/ խորհուրդին դիմելու փոխարեն՝հավատացյալների խորհուրդին դիմեցեք: Ձեր ձեռքի ափին նայել տալու փոխարեն՝ Հիսուսի ափերին նայեցեք, որ ձեր համար է ծակվել: Ձեր մանուկների վրա կապույտ հլուններ դնելու փոխարեն՝ Տեր Հիսուսի խաչի նշանը դրեք:

Մեռելների հոգիներ կանչելու փոխարեն՝ Սուրբ Հոգին կանչեք: Բախտագուշակներին դիմելու փոխարեն՝ աղոթող եկեղեցականների և հոգևոր անձերի դիմեցեք…

Տեր Տաթև քահանա Մարուքյան

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ