25 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԱՄՆ-ը գոհունակություն է հայտնել Հայաստանում Սահմանադրական հանրաքվեի խաղաղ բնույթի կապակցությամբ /վիդեո/

Միացյալ Նահանգները գոհունակություն է հայտնել Հայաստանում Սահմանադրական հանրաքվեի խաղաղ բնույթի կապակցությամբ, «Ամերիկայի Ձայնի» հայկական ծառայության հարցին պատասխանելով, հայտարարեց ԱՄՆ-ի Պետքարտուղարության խոսնակ Ջոն Քըրբին.

«Ողջունում ենք Հայաստանի ժողովրդին ու կառավարությանը՝ սուր բանավեճից հետո դեկտեմբրեի 6-ին անցկացված Սահմանադրական հանրաքվեի ընթացքում բոլոր կողմերի դրսեւորած խաղաղ վարքի կապակցությամբ»:

Միեւնույն ժամանակ, Պետքարտուղարության ներկայացուցիչը հայտարարեց, որ իրենք մտահոգված են անկախ մարմինների եւ քաղաքական որոշ կուսակցությունների կողմից արված «ընտրական անկարգությունների» վերաբերյալ հայտարարություններով:

«Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին լիարժեք քննել խախտումների վերաբերյալ արժանահավատ բոլոր տեղեկությունները, որպեսզի ապահովվի հանրաքվեի արդյունքների արդարությունը», – հայտարարել է Քըրբին:

Քըրբիի խոսքով՝ ընտրական գործընթացի հետ կապված բոլոր խնդիրները, որոնք մնացել էին նաեւ նախորդ ընտրություններից եւ մատնանշվել էին դեռ ԵԱՀԿ-ի դիտորդների կողմից, պետք է լուծում ստանան նոր ընտրական օրենսգրքում: Դա թույլ կտա ապահովել հայ ժողովրդի հավատը ապագայում անցկացվելիք ընտրական գործընթացների արդյունքների նկատմամբ, ավելացրել է Պետքարտութարության խոսնակը:

Աղբյուր՝ Ամերիկայի Ձայն

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ