14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Օբաման վառել է Սուրբծննդյան եղևնու լույսերը /վիդեո/

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դեկտեմբերի 3-ին մասնակցել է Սպիտակ տան հարավային կողմից զբոսայգում տեղադրված Սուրբծննդյան եղեւնու լույսերի վառման ավանդական արարողությանը։

Ավանդույթի համաձայն՝ Օբաման կնոջ ու դուստրերի հետ միացրել է տոնածառի լուսավորությունը, ինչից հետո բազմամետրանոց եղեւնին զարդարվել է վառ գույներով, գրում է NTV.ru-ն: Այնուհետեւ Օբաման բոլոր հավաքվածներին շնորհավորել է մոտեցող Սուրբ ծնունդի կապակցությամբ, որը ԱՄՆ-ում նշվում է լույս դեկտեմբերի 25-ի գիշերը:

Գունագեղ արարողությունը, որը տեղի է ունեցել արդեն 98-րդ անգամ, շարունակվել է հանրաճանաչ կատարողների համերգով:

Սպիտակ տան մոտ երկրի գլխավոր Սուրբծննդյան եղեւնու լույսերի վառման ավանդությունը սկիզբ է առել տակավին 1923 թվականին ԱՄՆ-ի 30-րդ նախագահ Ջոն Կալվին Կուլիջի օրոք եւ այն ժամանակվանից ոչ մի անգամ չի ընդհատվել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ