14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

«Ռուսաստանի հայերի միությունը» հորդորում է Պետդումային՝ ընդունել Հայոց ցեղասպանության ժխտման համար պատասխանատվության մասին օրինագիծը

«Ռուսաստանի հայերի միությունը» պաշտպանում է Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության մասին Պետդումայում առաջարկված օրինագիծը եւ կոչ է անում Պետդումայի խոսնակին ու Դումայի չորս խմբակցությունների ղեկավարներին՝ աջակցել փաստաթղթի ընդունմանը, գրում է Ria.ru-ն։

«Ռուսաստանի հայերի միությունը» լիովին պաշտպանում է այդ օրինագծի ընդունումը, այն անհրաժեշտ է  համարում ՌԴ-ի անվտանգության ամրապնդման շահերի տեսանկյունից եւ կոչ է անում պաշտպանել այդ օրենսդրական նախաձեռնությունը»,- ասված է «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամանի ուղերձում:

Հիշեցնենք, որ օրերս «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդներ Սերգեյ Միրոնովը եւ Նիկոլայ Լեւիչեւը Պետդումա օրինագիծ են, որով պատասխանատվություն է նախատեսվում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ