07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Մոսկվայի առաջին հարվածը Անկարային

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նկատմամբ հատուկ տնտեսական միջոցառումներ կիրառելու մասին հրամանագիր է ստորագրել: Այս մասին ասվում է Կրեմլի կայքում:

Պուտինը կարգադրել է արգելել կամ սահմանափակել Ռուսաստանի տարածք առանձին ապրանքատեսակների ներկրումը, որոնց ծագման երկիրը Թուրքիայի Հանրապետությունն է: Բացի այդ, Պուտինը կարգադրել է արգելել կամ սահմանափակել Թուրքիայի իրավասության ներքո գտնվող կազմակերպությունների գործունեությունը Ռուսաստանի տարածքում: 2016-ի հունվարի 1-ից ՌԴ-ում գործատուներին արգելվում է Թուրքիայի քաղաքացիներին աշխատանքի վերցնել։

Ավելի վաղ Պուտինը կարգադրել էր 2016-ի հունվարի 1-ից դադարեցնել Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմի գործողությունը: Արգելվել են նաեւ Ռուսաստանի և Թուրքիայի միջև չարտերային օդային փոխադրումները:  Տուրօպերատորները պետք է զերծ մնան ռուս քաղաքացիների համար շրջագայություններ կազմակերպել Թուրքիայի Հանրապետություն:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ