17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Թուրքիայից ոչ մի զգուշացում չի եղել․ ողջ մնացած ռուս օդաչուն ներկայացրել է Սու-24-ի խոցման մանրամասները

Թուրքիայի կողմից խոցված ռուսական Սու-24 ինքնաթիռի օդաչուներից մեկը, ով ողջ է մնացել, Կոնստանտին Մուրախտինը, հանդիպել է լրագրողներին եւ ասել, որ իրենց  ինքնաթիռը չէր կարող խախտել Թուրքիայի օդային տարածքը: Օդաչուն նշել է, որ իրենք տարածքը գիտեին եւ չէին կարող նման սխալ գործել, գրում է РИА Новости-ն: Իսկ այն, որ Թուրքիան պնդում է, որ նախքան ինքնաթիռը խոցելը իրանք զգուշացումներ են արել, այդպես չէ, օդաչուն ասել է, որ ոչ մի զգուշացում չի եղել։

«Իրականում ոչ մի զգուշացում չի եղել՝ ոչ ռադիոհաղորդակցմամբ, ոչ վիզուալ։ Ոչ մի կոնտակտ չի եղել»,- ասել է նա ու նշել, որ բացառված է, որ իրենք անգամ մեկ վայրկյանով խախտեին Թուրքիայի օդային սահմանը: Հ

«Մենք թռիչքը կատարել ենք 6000 մետր բարձրության վրա: Եղանակը պարզ էր: Գործողության ողջ ընթացքում, մինչ ինքնաթիռի պայթյունը, հրթիռներն ամբողջությամբ ղեկավարվել են: Ես դրանք շատ լավ տեսել եմ թե՛ քարտեզով, թե՛ տեղանքով` որտեղ ենք մենք, եւ որտեղ է սահմանը»,- պատմել է Մուրախտինը:

Նա պատմել է, որ բազմիցս իրականացրել են ռազմական թռիչքներ եւ հինգ մատի պես գիտեին իրենց առաջադրանքը` կատարել ռազմական գործողություն եւ վերադառնալ ավիակայանատեղի: Մուրախտինը պատմել է նաեւ, որ թուրքական հրթիռը անականկալ կերպով է հարվածել ինքնաթիռին, եւ անձնակազմը չի ունեցել որեւէ հնարավորություն խուսափելու հարվածից:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ