18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

115 զոհ Պակիստանում` կրկնակի ահաբեկչության արդյունքում /վիդեո/

Պակիստանի Քվետտա քաղաքում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության հետեւանքով 115 մարդ է զոհվել, հաղորդում է “Channel NewsAsia”-ը:

Առաջին պայթյունը տեղի է ունեցել քաղաքի` շիաներով բնակեցված թաղամասում` բիլիարդի ակումբի մոտ: Մի քանի րոպե անց, երբ դեպքի վայր են ժամանել ոստիկանները, փրկարարները, լրագրողները, տեղի է ունեցել 2-րդ պայթյունը, ինչն էլ ավելի մեծ թվով զոհերի պատճառ է դարձել: Զոհվել է նաեւ տեղի հեռուստաալիքի օպերատորներից մեկը:

Զոհերի մեծ մասը, ինչպես որ հույս են ունեցել չարագործները, հիմնականում շիաներ են: Ահաբեկչության պատասխանատվությունն արդեն իր վրա է վերցրել “Լաշկար-է-Ջանգվի” սունիների խմբավորումը: 

Նախօրեին Քվետտայում կրկին պայթյուն էր տեղի ունեցել, որը 11 մարդու կյանք էր խլել:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ