ԱՄՆ Պետդեպը 5 մլն դոլար կվճարի ԻՊ -ի պարագլխի մասին տեղեկատվության համար
Պետական դեպարտամենտը պատրաստ է 5 միլիոն դոլար վճարել՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկի՝ Աբու Մուհամեդ ալ Շիմալիի մասին տեղեկատվության համար: Այդ մասին տեղեկատվություն կա գերատեսչության կայքում:
Պետդեպի տվյալներով՝ ալ Շիմալին խմբավորման ներգաղթի պատասխանատուներից է, ինչպես նաեւ պատասխանատու Է Թուրքիայի Գազիանթեփ քաղաքից Սիրայի Ջերաբլուս օտարերկրացի զինյալների ուղեւորությունների համար: