Պուտինից առաջ մարդ չկա, նա ազդեցիկ է
Ամերիկյան հեղինակավոր Foreign Policy պարբերականը հրապարակել է աշխարհի քաղաքական, գործարար եւ հասարակական ամենաազդեցիկ գործիչների ցուցակը: Ըստ այդմ` մոլորակի ամենաազդեցիկ քաղաքական գործիչ է ճանաչվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Սակայն Պուտինը, երկրորդ հորիզոնականում է. ամսագիրը թափուր է թողել վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը, քանի որ աշխարհաքաղաքական եւ տնտեսական խնդիրներն այնքան շատ են, որ մեկ մարդը ի վիճակի չէ դրանք միայնակ հաղթահարել:
Երրորդ հորիզոնականում է ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բերնանկեն, չորրորդում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, ըստ պարբերականի, հինգերորդ տեղում է, իսկ վեցերորդ տեղում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագինը, յոթերորդում` ՉԺՀ-ի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը:
Վարկանիշի ութերորդ եւ իններորդ զբաղեցրել են հայտնվել Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեին եւ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիսթին Լագարդը: Առաջին տասնյակը եզրափակում է Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալա իբն Աբդել Ազիզ ալ Սաուդը: