21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Փարիզի ահաբեկիչներից երկուսը 15 և 18 տարեկան են

Լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ Փարիզում ահաբեկչություններ իրականացրած ահաբեկիչներից երկուսը 15 և 18 տարեկան են եղել: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Հայտնի է, որ նման տեղեկատվություն է ստացվել դատաբժշակական փորձաքննությունից հետ։ Այս լուրը դեռեւս պաշտոնապես ոչ հերքվել է, ոչ էլ հաստատվել:

Միաժամանակ, ֆրանսիական իշխանությունները պարզել են ահաբեկիչներից մեկի ինքնությունը: Ինչպես տեղեկացրել է ֆրանսիացի պատգամավոր Ժան-Պիեռ Ժորժը, դա Իսմաիլ Օմար Մոստեֆաին է, որը ծնվել է 1985թ. և մինչև 2012թ. ապրել է Շարտր քաղաքում: Մոստեֆանին ճանաչվել է կտրված մատի փորձաքննությունից հետո, որը հայտնաբերվել է փարիզյան «Բատակլան» համերգային սրահում, որտեղ իրականացվել է ահաբեկչությունը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ