8-ամյա երեխան ծեծելով սպանել է լացող քրոջը
ԱՄՆ-ի Բիրմինգեմ քաղաքում սարսափելի միջադեպ է տեղի ունեցել, 8-ամյա տղան ծեծելով սպանել է 1-ամյա քրոջը, քանի որ վերջինն անդադար լաց էր լինում։ Այդ ընթացքում նրանց 26-ամյա մայրը՝ Կատերա Լյուիսը, ընկերոջ հետ գիշերային ակումբում է եղել, գրում է France Presse-ը։
1-ամյա Կապսին անդադար լաց է եղել, ինչն էլ բարկացրել է տղային ու նա այնքան է խփել փոքրիկին, մինչեւ նա մահացել է։ Աղջնակի մոտ գլխուղեղի լրջագույն վնասվածք է եղել։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, ձերբակալվել է երեխաների մայրը՝ պատշաճ կերպով նրանց չհետեւելու համար։ 8-ամյա տղային որեւէ պատիժ չի սպասվում՝ տարիքից ելնելով։