24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Աշխատանք չկա, պարտքեր, բանկերը վերջինը տանում են, տներից դուրս են հանում

Մարդկային տառապանքը վերջ չունի: Համընդհանուր քայքայում է տիրում՝ ընտանիքներ, մեծահասակներ, երեխաներ… Ամեն օր սիրտս արյունով է լցվում: Տների մեծամասնությունը լի է դառնություններով, հուզումներով, անհանգստությամբ: Միայն, ըստ Աստծո կամքի ապրող մարդկանց տներում է լավ: Մյուսներում՝ մի տեղ ամուսնալուծություն է, մեկ ուրիշում՝ սնանկացում, կամ հիվանդություններ, կամ դժբախտ պատահարներ, մեկը հոգեմետ դեղեր է օգտագործում, մյուսը՝ թմրամիջոցներ…

Թշվառներ. մեկի մոտ մի քիչ ավել, մյուսի մոտ մի քիչ պակաս, բայց յուրաքանչյուրն էլ ցավ ունի: Մանավանդ հիմա՝ աշխատանք չկա, պարտքեր, տառապանք, բանկերը մարդկանցից վերջին ունեցածն էլ ձգում-տանում են, տներից դուրս են հանում մարդկանց՝ տառապանքի մի ողջ կույտ:

Եվ դա մեկ կամ երկու օր չէ, որ տևում է: Եթե այդպիսի ընտանիքներում մեկ-երկու ամրակազմ երեխա էլ կա, ապա այդպիսի իրավիճակից նրանք էլ են հիվանդանում: Եթե նման ընտանիքներում ապրող մարդիկ գոնե մեկ օր կարողանային վանականների անհոգությունն ու առանձնությունը ձեռք բերել, ապա դա նրանց համար լավագույն Զատիկը կլիներ:

Ինչպիսի՜ դժբախտություն է տիրում աշխարհում: Եթե ինքդ քեզ համար անհանգստանալու ու ցավելու փոխարեն՝ մյուսների համար անես, ապա ամբողջ աշխարհը ռենտգենյան ժապավենի պես կերևա՝ հոգևոր ճառագայթներով «լուսարկված»:

Աղոթելիս հաճախ տեսնում եմ, թե ինչպես են դժբախտ փոքրիկները տխուր-տրտում անցնում աչքերիս առջևով և Աստծուց օգնություն են խնդրում: Նրանց ընտանիքներում խնդիրներ, դժվարություններ կան և այդ պատճառով էլ մայրերը նրանց աղոթքի են կանգնեցնում՝ Աստծուց օգնություն խնդրելու: Նրանք «միևնույն հաճախության ալիքի վրա են տրամադրվում» և այդպես մենք հաղորդակցվում ենք:

 

Աղբյուրը `surbzoravor.am

Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ