26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բերմուդյան եռանկյունում ստորջրյա քաղաք է հայտնաբերվել /վիդեո/

Կանադացի գիտնականները Բերմուդյան եռանկյունում ստորջրյա քաղաք են հայտնաբերել: Հետազոտողները պատմել են, որ օվկիանոսի խորքում արված լուսանկարներում 4 բուրգ են տեսել, որոնցից մեկն ապակուց է պատրաստված: Այդ ճարտարապետությունը կանադացիներին հիշեցրել է լատինոամերիկյան “զարգացած” Տեոտիուական քաղաքակրթությունը, որը թվագրվում է պատմության նախադասական ժամանակաշրջանին եւ տարածված է եղել  Կենտրոնական Ամերիկայում եւ Կարիբյան ավազանում:

Քաղաքի ավերակները հայտնաբերվել են Կուբայից 700 մետր դեպի հյուսիս արեւելք:

Հետազոտողների ստացած կադրերում երեւում են ոչ միայն բուրգերը, այլ նաեւ սֆինքս եւ մի քանի միաձույլ  կառույցներ, իսկ դրանց պատերի վրա փորագրված գրառումներ կան:

Հետազոտության ղեկավարներ Փոլ Վայնցվեգը եւ նրա կինը` Պոլինա Զալիտցկին, ենթադրում են, որ ստորջրյա քաղաքը հայտնաբերվել է ամերիկացիների կողմից դեռեւս 1960-ականներին` կարիբյան ճգնաժամի ընթացքում, սակայն դրանից հետո իբր թե փակել են այն` հետազոտության համար` փորձելով թողնել իրենց վերահսկողության տակ:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ