Եգիպտոսի նախագահը ստորագրել է նոր սահմանադրությունը
Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին ստորագրել է սահմանադրությունը, որն ընդունվել է դեկտեմբերի 15-ին եւ 22-ին անցկացված հանրաքվեների արդյունքներով, հաղորդում է “Reuters”-ը:
Եգիպտոսի խորհրդարանի վերին պալատը մեծ լիազորությոններ է ստացել նոր սահմանադրության շնորհիվ, որոնք կգործեն մինչեւ ստորին պալատի ընտրությունները 2 ամիս հետո:
Սահմանադրության տեքստը պատրաստվել էր “Մուսուլման եղբայրներ” իսլամիստական շարժման կողմից: Ընդդիմությունը քննադատել էր փաստաթուղթը` ասելով, որ այն սահմանափակում է բնակչության ազատությունները` հանուն “կրոնական եւ բարոյական նորմերի”:
Ըստ պաշտոնական տվյալների ` սահմանադրության հանրաքվեին մասնակցածների 63,8 տոկոսը կողմ է քվեարկել սահմանադրության նոր նախագծին: