23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կործանված ինքնաթիռում բոլորը ՌԴ քաղաքացիներ էին․ զոհերի ինքնությունը պարզ է

Կործանված ռուսական ինքնաթիռի բոլոր ուղևորները Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են: Ներկայումս փրկարարները աշխատում են դեպքի վայրում։

Ինչպես նշել է ՏԱՍՍ գործակալությունը, ինքնաթիռի ուղեւորների թվում էին ռուսական Պսկով քաղաքի փոխքաղաքապետ Ալեքսանդր Կոպիլովը և նրա կինը:

Փրկարարներն ինքնաթիռի կործանման վայրում գտնվել են մոտ 100 մարդու դիակներ: Ավելի վաղ մի շարք զլմ-ներ հայտնել էին, որ փլատակների տակից լսվում են մարդկային ձայներ: Ավիավթարի վայրում աշխատող փրկարարները հույս են հայտնել, որ կկարողանան գտնել փրկվածների: «Մենք հույս ունենք, որ կգտնենք փրկվածների հատկապես այն բանից հետո, ինչ լսեցինք ներսից մարդկանց ցավով լի ձայները»,- «Ալ-Արաբիա» հեռուստաընկերությունը մեջբերել է փրկարարներից մեկի խոսքերը:

Նշենք, որ լրատվամիջոցները հրապարակել են ինքնաթիռում գտնվող անձանց անունները։  Նրանց թվում, նախնական տվյալներով, հայեր չկան։

Հիշեցնենք, որ Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող ռուսական ուղևորափոխադրող ինքնաթիռի մասերը հայտնաբերվել են ԵգիպտոսիՍինայի թերակեղզու կենտրոնում: Airbus-321 ինքնաթիռը հոկտեմբերի 31-ի առավոտյան կորել էր ռադարների էկրանից: Ինքնաթիռում եղել է 217 ուղևոր, որոնցից 17-ը՝երեխա և անձնակազմի 7 անդամ: «Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռն անհետացել էր թռիչքից23 րոպե անց:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ