20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Շների կողմից հոշոտված փոքրիկի հայրը դաժան ծեծի է ենթարկել կնոջը

2-ամյա փոքրիկի հայրը, ում հոշոտել էին շները, դաժան ծեծի է ենթարկել կնոջը։

Հիշեցնենք, որ ՌԴ Պյատիգորսկ քաղաքում երկու շուն՝ պիտբուլներ, հոշոտելով սպանել են 2 տարեկան երեխայի։

Երեխան քնած է եղել, երբ մայրը կարճ ժամանակով տնից դուրս է եկել՝ մեծ աղջկան դպրոցից բերելու։ Երեխան արթնացել է եւ տնից դուրս եկել, որտեղ էլ տղայի վրա հարձակվել են շները։

Տուն վերադառնալով՝ մայրը փոքրիկին հայտնաբերել է փողոցում՝ մահացած։

Փոքրիկի հայրը բարկացել է՝ իմանալով, որ կինը փոքրիկին մենակ է թողել տանը եւ դաժան ծեծի է ենթարկել կնոջը։

Այժմ կինը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է, չափազանց  ծանր վիճակում է գտնվում։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ