Անտարկտիդայի մի մասը նվիրել են Եղիսաբեթ 2-րդին
Անտարկտիդայի տարածքի մի մասն այսուհետեւ կկոչվի Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի անունով: Նման պատվավոր նվերի թագուհին արժանացել է իր թագավորման 60-ամյա հոբելյանի կապակցությամբ, հաղորդում է “The Telegraph”-ը:
Եղիսաբեթ թագուհու Երկրի մակերեսը 437 հազար քառակուսի կմ է, ինչը 2 անգամ գերազանցում է Մեծ Բրիտանիայի տարածքը: Նախկինում մայրցամաքի այդ մասն անուն չուներ:
Նոր “ունեցվածքը” թագուհուն ներկայացրել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը, ով նաեւ էքսկուրսիա է կազմակերպել նախարարությունում թագուհու համար` նրա “ադամանդե հոբելյանի” առթիվ կազմակերպվող միջոցառումների շրջանակներում, ինչպես նաեւ շնորհակալություն է հայտնել նրան բազմաթիվ արտասահմանյան այցերի համար:
Նախօրին թագուհի Եղիսաբեթն առաջին անգամ մասնակցեց նախարարների կաբինետի նիստին: Պատմության մեջ վերջին անգամ նման հնարավորությունից օգտվել էր Վիկտորյա թագուհին, ով մահացել է 1901-ին:
Սա արդեն 2-րդն դեպքն է, երբ Անտարկտիդայի տարածքի մասերից անվանում են ներկայիս միապետին: 1931-ին ավստարալացի հետազոտողներից մեկը հայտնաբերեց արեւելյան Անտարկտիդայի մի մասը, որը կոչեց Եղիսաբեթ Արքայադստեր Երկիր: