19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Ադրբեջանցին Մոսկվայում սպանել է 19-ամյա հայուհուն, քանի որ նա իրեն մերժել էր /վիդեո/

Մոսկվայի հյուսիս-արևելքում դաժան սպանություն է տեղի ունեցել: Սպանվել է մեր հայրենակցուհի, 19-ամյա Աննա Սարգսյանը։

Աննային սպանել է ադրբեջանցի Էմիլ Զուլֆուղարովը, որը երկու տարի շարունակ սիրահարված է եղել աղջկան, սակայն Աննան նրան անընդհատ մերժել է: Մերժումից հետո երիտասարդը սկսել է հետապնդել նրան, գրում է ntv.ru-ն:

Աննայի ծնողները պատմում են, որ ադրբեջանցի երիտասարդն իրենց աղջկան պարզապես հանգիստ չի տվել, անընդհատ անհանգստրացրել է: Իրենք ստիպված են եղել ուղեկցել դստերը համալսարան, սակայն ողբերգական օրը նրանք ուշացել են:

Աննայի հայրը բազմիցս դիմել է ոստիկանություն՝ զգուշացնելով աղջկան սպառնացող վտանգի մասին, սակայն ոստիկանությունը, դեռևս անհայտ պատճառներով, ոչինչ չի արել սպանությունը կանխելու համար:

Սպանության կադրերը հայտնվել են համացանցում: Դրանցում երեւում է, թե ինչպես է ադրբեջանցի երիտասարդը մոտենում աղջկան ու դանակի մի քանի հարված հասցնելով փորին` հեռանում:

Աննան մահացել է մինչ շտապօգնության ժամանումը:

հաջողացրել է մետրոյի մոտ միայնակ տեսնել աղջկան ու դանակի մի քանի հարված հասցրել նրա որովայնին: Սպանության պահը ֆիքսել են փողոցում գտնվող տեսախցիկները:

Ոստիկաններն արդեն ձերբակալել են մարդասպանին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ