13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Խաղաղության Նոբելյան մրցանակն այսօր կհանձնվի ԵՄ-ին

Այսօր` դեկտեմբերի 10-ին, Օսլոյում կկայանա Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը: Ինչպես հայտնի էր դարձել ավելի վաղ, մրցանակը կշնորհվի Եվրամիությանը: Ըստ Նոբելյան հանձնախմբի` մրցանակը շնորհվում է ԵՄ-ին 2 Համաշխարհային պատերազմներից հետո Եվրոպայի միավորման  գործում իր ներդրած ջանքերի համար: 

Սակայն Նոբելյան հանձնախմբի որոշումը քննադատությունների արժանացավ շատերի կողմից, որոնց հիմքում ընկած է տնտեսական ճգնաժամը, որն առկա է ողջ Եվրոպայում եւ եվոպական երկրների միջեւ լուրջ հակասությունների պատճառ է դարձել:

Մրցանակն ստանալու արարողությանը մասնակցելու համար Օսլո են ժամանել ԵՄ 20 երկրների ղեկավարներ: Մինչ այժմ հայտնի չէ` ով է ստանալու մրցանակը: ԵՄ-ում դեռեւս չեն ոոշել` ում է հասնելու շքանշանը եւ դրամական պարգեւատրումը, որն այս տարի 1 մլն դոլար է կազմում:

Բլոգներում արդեն կատակներ են հայտնվել, որ նյութական օգնություն է տրամադրվում “ճգնաժամային եվրոյին”: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ