Ինչի մասին են խոսել Պուտինն ու Օբաման 2 տարվա ընդմիջումից հետո
Երկու տարվա ընդմիջումից հետո նախօրեին տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Երկու երկրների ղեկավարները հանդիպել են ՄԱԿ-ի կենտրոնակայանում ընթացող Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում, հայտնում է РИА Новости–ն:
Հանդիպման ավարտին նախագահները դուրս են եկել, սակայն լրագրողների հարցերին չեն պատասխանել:
Ավելի ուշ Պուտինը հայտնել է, որ իրենց ուշադրության կենտրոնում Սիրիայի իրադրությունն էր եւ Ռուսաստանի մասնակցությունն այդ հակամարտության կարգավորմանը, ինչպես նաեւ Ուկրաինայի արեւելքի հակամարտությունը:
«Այսօրվա զրույցը շատ կառուցողական էր, գործնական եւ զարմանալիորեն շատ անկեղծ: Մենք գտանք շփման շատ կետեր, բայց կան նաեւ տարաձայնություններ»,- հավելել է Պուտինը: