Տղամարդը սպանել է հարեւաների 5 երեխաներին ու վիրավորել հղի կնոջը
Թայլանդի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով մեղադրվում է հարեւանի 5 երեխաներին սպանելու եւ հղի կնոջը դանակահարելու մեջ, հայտնում է ABC News-ը:
24-ամյա Ասապա Սրիվուային հոգնեցրել է հարեւանի երեխաների բարձրացրած աղմուկը: Նա վերցրել է խոհանոցային դանակն ու մտնելով հարեւանի տուն` դաժանորեն սպանել բոլորին: Երեխաներից ամենամեծը դեռ 8 տարեկան չի եղել, փոքրը 5 ամսական է եղել: Վիրավոր հղի կինը` 33-ամյա Յիկոր Սախենը, սպանված երեխաների բարեկամուհին է: Նա փորձել է պաշտպանել երեխաներին եւ արդյունքում դանակի հարվածեր է ստացել դեմքին եւ ձեռքերին: Նա տեղափոխվել է հիվանդանոց:
Ըստ տեղեկությունների` երեխաները խաղացել եւ մեծ աղմուկ են բարձրացրել, ինչն էլ հունից հանել է հարեւանին, ով նոր էր դուրս գրվել հիվանդանոցից, որտեղ բուժվում էր դեպրեսիայի դեմ:
Հայտնի է նաեւ, որ նախքան ոստիկանների ձեռքն ընկնելը մարդասպանին տեղացիները դաժան ծեծի են ենթարկել: Այժմ նա հիվանդանոցում է: