Մոսկվայում բացվել է Եվրոպայի ամենամեծ մզկիթը /ֆոտո, վիդեո/
Այսօր Մոսկվայում բացվել է Եվրոպայի ամենամեծ մզկիթը: Այն վերակառուցումից հետո բացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է ntv.ru-ն:
Բացման արարողությանը մասնակցել են Ռուսաստանի մուֆթիների խորհրդի նախագահ Ռավիլ Գայնուտդինը, ինչպես նաեւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, եվրոպական պետությունների դեսպաններ:
Բացի այդ, մզկիթի բացմանը ներկա են եղել Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը, Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը, ինչպես նաեւ Ինգուշիայի ղեկավար Յունուս-Բեկ Եվկուրովը եւ Դաղստանի նախագահ Ռամազան Աբդուլատիպովը:
Մոսկվայի գլխավոր մզկիթի տարածքը վերակառուցումից հետո մեծացել Է քսան անգամ: Այն կազմում Է ավելի քան 19 հազար քառակուսի մետր: Այժմ այնտեղ միաժամանակ նամազ կարող են անել 10 հազար հավատացյալներ: