19 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Վլադիմիր Պուտինը պարգեւատրել է Արա Աբրահամյանի եղբորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի ադամանդագործական «Ջեյ Սի Էյ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գագիկ Աբրահամյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով, տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

ՌԴ նախագահը, ի թիվս մի քանի արտասահմանցիների, Գագիկ Աբրահամյանին պարգևատրել է Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության և համագործակցության ամրապնդման, տնտեսական և մշակութային կապերի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար:

Հիշեցնենք, որ Գագիկ Աբրահամյանը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայրն է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ