Մեջքի սուր ցավի պատճառով Էրդողանն է օգնել Պուտինին նստել /ֆոտո/
ԶԼՄ-ները եզրակացություն են արել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առողջական վիճակի մասին լուրերն այնքան էլ անհիմն չեն: Նախագահն իսկապես ուժեղ ցավեր ունի մեջքի հատվածում, գրում է “Аргументы и факты”-ն:
Պուտինը, ով Թուրքիա էր ժամանել` ռուս-թուրքական համագործակցության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով, առաջին հերթին հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Սակայն նախագահը նույնիսկ ի վիճակի չի եղել ինքնուրույն նստել բազկաթոռին: Արդյունքում Էրդողանն ստիպված է եղել նրան օգնություն ցուցաբերել:
Սակայն Էրդողանի` առողջական վիճակի մասին հարցին, Պուտինն ընդամենը նրան խորհուրդ է տվել սպորտով զբաղվել:
Պուտինի առողջության վատթարացման մասին լուրերը ԶԼՄ-ներում հայտնվեցին մի քանի շաբաթ առաջ: Նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինի մոտ մկան է ձգվել` սագերի հետ դելտապլանով թռչելու հետեւանքով: Իսկ մեջքի հետ խնդիրներ ունենալու լուրերը չափազանցված էր համարել: Նա նաեւ հավելել էր, որ Պուտինը շարունակում է իր սովորական ռեժիմով սպորտով զբաղվել: