02 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ազնավուրի հետ եւս 5 հոգի ուղերձով դիմել են Ֆրանսիայի Սենատին

Շառլ Ազնավուրի հետ` մի քանի անվանի գործիչներ   կոչ են արել Ֆրանսիայի Սենատին՝ վավերացնել Ֆրանսիայում ցեղասպանության ժխտումը քրեորեն դատապարտելի արարք ճանաչելու մասին Ազգային ժողովի ընդունած օրինագիծը:

Չի բացառվում, որ մինչեւ հունվարի 10-ը այդ օրինագիծը Սենատի օրակարգում ընդգրկելու մասին որոշում ընդունվի: Ֆրանսիան եկող տարի նախագահական հաջորդ ընտրությունների փուլ է մտնելու եւ եթե այն  Սենատի օրակարգում տեղ չգտնի, ապա դժվար հետո վավերացվի:

Ուղերձը, բացի  Շառլ Ազնավուրից, ստորագրել են  կինոբեմադրիչ Ռոբեր Գեդիկյանը, փաստաբան Սերժ Կլարսֆելդը, փիլիսոփաներ Բեռնար Անրի-Լեւին եւ Միշել Օնսրեն, ինչպես նաեւ թուրք գրող Էրոլ Օզկորենը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ