20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Վտանգավոր առաջարկ

Ռուսաստանի գյուղնախարար Ալեքսանդր Տկաչովը առաջարկել է, որպեսզի ռուսական պատժամիջոցներին միանան նաեւ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները` Հայաստանը, Ղազախստանը Ղրղզստանը:

Նա ասել է, որ վերոնշյալ պետությունների գյուղնախարարությունները ցանկանում են հոկտեմբերին Մոսկվայում կայանալիք  «Ոսկե աշուն» ցուցահանդեսի ժամանակ ստորագրել համաձայնագիր եւ դիմել երկրների կառավարություններին, որպեսզի գյուղատնտեսության նախարարություններին տրվեն այնպիսի լիազորություններ, որպեսզի կարողանան ոչնչացնել պատժամիջոցների տակ հայտնված ու նաեւ անորակ ապրանքները, հայտնում է Эхо Москвы-ն:

«Մենք ցանկանում ենք Մաքսային միության շրջանակներում պաշտպանվել կեղծիքից: Եւ քանի որ մենք միասնական տնտեսական տարածք ենք,  Մաքսսային միության բոլոր երկրները պետք է իրենց համաձայնությունը տան»,- հայտարարել է Տկաչովը:

Հարկ է նշել, որ այս տարվա ամռանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է ամբողջ երկրով մեկ ոչնչացնել պատժամիջոցների տակ հայտնված ապրանքները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ