03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Մոսկվայում տեղի ունեցած հրդեհից տուժածների թվում հայեր կան

Նախօրեին Մոսկվայի “Il Pittore” ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մահացած 2 կանանցից մեկի ինքնությունը պարզվել է: Այդ մասին այսօր առավոտյան հայտնել է “Интерфакс”-ը:

44-ամյա կինը բնակվում էր մայրաքաղաքի հարավում եւ ռեստորանում աշխատում էր որպես խոհարար: Մյուս կնոջ ինքնությունն առայժմ անհայտ է:

Միջադեպը տեղի էր ունեցել հունվարի 9-ին: Նախնական տվյալներով` պատճառ է դարձել գազի բալոնների պայթյունը, որից շինությունը մասամբ ավերվել է, եւ հրդեհ է բռնկվել: Այժմ Մոսկվայի հիվանդանոցներում հրդեհից տուժած դեռեւս 31 մարդ կա, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում:

Տուժածների թվում կան նաեւ հայեր:

Մոսկվայի իշխանությունները  դրամական փոխհատուցում են խոստացել տուժածների ընտանիքներին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ