19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Էլիտար հիվանդանոցի բժիշկը ծեծել է հղի բուժքրոջը /վիդեո/

Մոսկվայի մասնավոր, էլիտար հիվանդանոցներից մեկի բժիշկը ծեծել է հղի բուժքրոջը, ով Դոնբասից փախստական էր: Ինչպես պատմել է տուժող Յուլիա Գերասիմչուկը, բժշկուհի Ալեքսանդրա Դերգաչովային դուր չի եկել, որ Դոնբասից փախստականի են աշխատանքի ընդունել, եւ նա իր վրդովմունքն այդպես է արտահայտել, գրում է Lifenews.ru-ն:

«Ես բժշկուհու սենյակ բերեցի հիվանդի անալիզների պատասխանը, խնդրեցի, որ նայի, երբ ազատ լինի: Նա խոռաց` ինչ իրավունքով ես ինձ հրամայում, սկսեց վիրավորել, ձեռքերիցս քաշքշեց, հետո սկսեց գլուխս խփել դռանն ու ասում էր, որ կսպանի ինձ»,- պատմել է աղջիկն ու ասել, որ դա տեւել է մոտ 15 րոպե, մինչեւ որ իր օգնության կանչերը լսել :

Բուժքրոջը ծեծելիս բժշկուհին ասել է, որ ինքն ուզում է, որպեսզի նա կորցնի երեխային: Այժմ աղջիկը հիվանդանոցում է, իսկ բժշկուհին հեռացվել է աշխատանքից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ