05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ԱՄՆ-ը Սիրիայից էվակուացնում է իր դեսպանատան աշխատակիցներին

Միացյալ Նահանգները կրճատում է աշխատակիցների թիվը  իր դեսպանատանը Սիրիայում: Այս մասին հայտնել է “Reuters” գործակալությունը: Ընդ որում, կրճատված աշխատակիցներին նաեւ հրաման է տրվել անմիջապես մեկնել Սիրիայից:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հայտնել է, որ այս որոշումն ընդունվել է` նրանց իսկ անվտանգությունն ապահովելու նպատակով` կապված Սիրիայում տիրող անկայուն իրավիճակի հետ:

Դեռեւս 2011-ի ապրիլին  ԱՄՆ-ը հրաման էր տվել էվակուացնել ամերիկացի դիվանագետների ընտանիքներին Սիրիայից: Այդ ժամանակ Դամասկոսում մնացել են միայն դեսպանության հիմնական աշխատակիցները:

2011-ի հոկտեմբերին նույնիսկ ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Ֆորդն  է ստիպված եղել լքել Դամասկոսը` սեփական անվտանգության շահերից ելնելով, սակայն դեկտեմբերի սկզբին նա կրկին վերադարձել է Սիրիա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ