06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Սիրիայում լրագրող է սպանվել

Ֆրանսիական “Ֆրանս-2” հեռուստաընկերության ղեկավարությունը հայտնել է, որ Սիրիայում սպանվել է իրենց աշխատակիցներից մեկը: Լրագրող Ժիլ Ժակյեն  Հոմս քաղաքում տեղի ունեցած պայթյունի զոհ է դարձել: Ինչպես հայտնել է “Интерфакс”-ը, եւս մեկ լրագրող վնասվածք է ստացել:

Ընդհանուր առմամբ, հրթիռային հարձակումը 8 մարդու կյանք է խլել, տուժել եւ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 25 մարդ: Պայթյունը տեղի է ունեցել այն տարածքում, որտեղ մի խումբ լրագրողներ են հավաքված եղել:

Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպեն լրագրողների անվտանգության համար պատասխանատվություն կրելը սիրիական իշխանությունների գործն է համարել եւ դատապարտել է տեղի ունեցածը: Նա նաեւ հետաքննություն անցկացնելու պահանջ է ներկայացրել:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ