07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Պուտինը հրապարակել է իր նախընտրական ծրագիրը

ՌԴ վարչապետ եւ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը հրապարակել է իր նախընտրական ծրագիրը:

“2012-2018-ի ծրագիր” անվանումը կրող փաստաթուղթը հասանելի է “Путин 2012” կայքում: Տեքստը կազմված է 4 գլուխներից, որոնցում ներառված են վերջին 10 տարիներին երկրում գրանցված արդյունքները եւ առաջիկա վեց տարիների համար իշխանությունների ծրագրերը: Հենց այս ժամկետով Պուտինը կնախագահի 2012-ի մարտի 4-ին  կայանալիք նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում:

Իր նախընտրական ծրագրում Վլադիմիր Պուտինը խոստանում է  ակտիվորեն պաշտպանել զանգվածային լրատվամիջոցներում բարոյական արժեքները: Այլ խոստումների թվում է ՌԴ բնակչությանը բավարար կենսաթոշակով եւ աշխատավարձով ապահովումը, առողջապահության եւ կրթության ոլորտում բարեփոխումները: Փաստաթղթում նշվում է նաեւ տնտեսության մոդեռնիզացիայի անհրաժեշտության եւ ինովացիոն տեխնոլոգիաների զարգացման մասին:

Ավելի վաղ Պուտինի մամլո խոսնակը հայտարարել էր, որ նախընտրական ծրագիրը ամբողջովին գրված է վարչապետի կողմից:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ