22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թուրքերն արհամարհում են ամերիկյան սանկցիաներն Իրանի հանդեպ

Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սելջուկ Ունալը  հայտարարել է, որ իր երկիրը չի պատրաստվում միանալ Իրանի դեմ  սանկցիաներին, որոնց իրականացումը պնդում է ԱՄՆ-ը:

Նրա խոսքով` Անկարան կուսումնասիրի սանկցիաներին վերաբերող առաջարկությունները, սակայն չի ենթարկվի դրանց: Դիվանագետը պարզաբանել է, որ իր երկրի համար նշանակություն ունեն միայն  Իրանի վրա ազդելու այն միջոցները, որոնք առաջարկել է ՄԱԿ-ը:

Այս կերպ Թուրքիան նաեւ արձագանքեց ԱՄՆ-ում ընդունված օրենքին, ըստ որի արտասահմանյան այն ընկերություններին, որոնք գործեր են վարում Իրանի Կենտրոնական բանկի հետ, կմերժվի աշխատել ամերիկյան տարածքում: Հենց Իրանի Կենտրոնական բանկի միջոցով են կատարվում այդ երկրից արտահանվող գազի եւ նավթի հաշվարկները: ԱՄՆ-ը միտք ունի Իրանի վրա տնտեսական ճնշում գործադրելով հասնի միջուկային ծրագրի դադարեցմանը, որը Թեհրանում բացառապես խաղաղ են անվանում:

Թուրքիան Իրանից ներմուծում է ամբողջ երկրի համար օգտագործվող նավթի 30 տոկոսը, ինչպես նաեւ գնում է բնական գազ` զգալի մեծ ծավալներով: 2 երկրներին կապում են մի շարք խողովակաշարեր:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ