12 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Բուլղարիայի խորհրդարանը մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը

Բուլղարիայի խորհրդարանը մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը, որի ընդունման մասին առաջարկությունն առաջ է քաշվել երկրի ծայրահեղ աջ “Ատակա” կուսակցության կողմից: Այս մասին տեղեկացնում է

Բուլղարիայի խորհրդարան

“Ամերիկայի Ձայն” ռադիոկայանը` վկայակոչելով Բուլղարիայի “Սոֆիա Եխո” պարբերականին:  Կուսակցության առաջնորդ Վոլեն Սիդերովը չորեքշաբթի օրը Բուլղարիայի խորհրդարանի նիստին հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի “բնական է, որ հայրենասիրական կուսակցությունը ճանաչում է Հայոց ցեղասպանության փաստը”:

Սիդերովի համաձայն, “Ատակա” կուսակցության կողմից առաջարկված բանաձեւը Հայոց ցեղասպանության խնդրի քաղաքականացման կամ պատմության ոլորտ ներխուժելու նպատակ չի հետապնդել: Բանաձեւն, ըստ Սիդերովի, առաջ է քաշվել բանական պատճառներով՝ ելնելով պատմական տհաճ իրադարձությունների ճանաչման անհրաժեշտությունից:

Բուլղարիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության խնդրի հետ առնչվելուն կտրականապես դեմ է հանդես եկել “Իրավունքների եւ ազատությունների համար շարժում” կուսակցությունը, որի առաջնորդների ու աջակիցների հիմնական մասը կազմում են Բուլղարիայի ազգությամբ թուրք քաղաքացիները:

“Իրավունքների եւ ազատությունների համար շարժում” կուսակցության պատգամավոր Լյութվի Մեսթանը հանես է եկել հայտարարությամբ, ըստ որի պատմական ճշմարտության որոշման խնդիրը Խորհրդարանի գործառույթների մասը չի կազմում: “Օրինագիծը մտածողության որոշակի ուղղության պարտադրելու նպատակ է հետապնդում”, – ասել է Մեսթանը:

Պարբերականը հիշեցնում է, որ Բուլղարիայի մի շարք քաղաքներ, այդ թվում՝ Պլովդիվը, Վառնան, Բուրգասը եւ Ստարա Զագորան ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, սակայն արդեն մի քանի տարի երկրի խորհրդարանում նման բանաձեւի ընդունումը ձախողվել է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ