04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ֆրանսիայում նախընտրական կրքերը թեժանում են.Սարկոզիի հիմնական հակառակորդը Ֆրանսուա Օլլանդն է

Ֆրանսիայում սկսվել է նախագահական ընտրությունների մրցավազքը: Գործող նախագահ Նիկոլա Սարկոզիի, որի վարկանիշը վերջերս զգալիորեն ընկել է, հիմնական ախոյան համարում են սոցիալիստական կուսակցության նոր թեկնածուին` Ֆրանսուա Օլլանդին: Կուսակցությունն անցյալ տարի կորցրեց իր հիմնական թեկնածուին`  Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանին: Վերջինս ստիպված էր պաշտոնաթող լինել սեքս-սկանդալի պատճառով:

Մրցապայքարի 3-րդ եւ ոչ պակաս լուրջ թեկնածու են համարում Մարին Լե Պենին: Նա ներկայացնում է “Ազգային ճակատ” աջ կուսակցությունը, որը վերջերս բավականին ամրացրել է իր դիրքերը:

Բացի առաջատար եռյակից` ընտրություններին  իրենց մասնակցության մասին հայտարարել են եւս 13 թեկնածու, որոնց թվում` նախկին ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնան:

Քվեարկությունը կկայանա ապրիլի 22-ին, եւ ինչպես կանխատեսում են վերլուծաբաննեևը, ամեն ինչ կվճռվի 2-րդ փուլում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ