ԱՄՆ-ում պատրաստվում են նախագահական ընտրությունների. հանրապետականներն արդեն ունեն իրենց ֆավորիտը
Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին առաջատարն է ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների թեկնածուների շարքում`Հանրապետական կուսակցությունից` Նյու Հեմփշիր նահանգում անցկացրած նախնական ընտրություններում:
Քվեաթերթիկների 15 տոկոսի հաշվելու արդյունքում` Ռոմնին հավաքել է ձայների 35 տոկոսը: Բազմաթիվ դիտորդներ կարծում են , որ հենց նա կգրանցի հաղթանակ: 2-րդ տեղում` 25 տոկոսով, ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, ավելի քան 20 տարվա փորձ ունեցող Ռոն Փոլն է: Առաջատարների եռյակը եզրափակում է Յուտա նահանգի նախկին նահանգապետ, Չինաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Հանթսմենը` 18 տոկոսով:
Նյու Հեմփշիրի փրայմերիզը չափազանց կարեւոր փուլ է համարվում ԱՄՆ-ի նախընտրական քարոզարշավում: Քվեարկությունը երանգ է տալիս ողջ հետագա ընտրարշավին: Ներկա պահին հանրապետական թեկնածուները 6-ն են` Միթ Ռոմնին, Ռոն Փոլը, Ջոքն Հանթսմենը, Ռիկ Սանտորումը, ինչպես նաեւ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Հինգրիչը եւ Տեքսասի նահանգապետ Ռիկ Փերին:
Հանրապետականների հաջորդ փրայմերիզը կանցկացվի Հարավային Կարոլինա նահանգում հունվարի 21-ին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները նշանակված են 2012-ի նոյեմբերի 6-ին: