22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ալժիրի վարչապետը “տեղն է դրել” Էրդողանին

Անցյալ շաբաթ տարօրինակ վիճակի մեջ է հայտնվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը Ֆրանսիային մեղադրել էր ալժիրցիների ցեղասպանության մեջ: Ալժիրի վարչապետը խնդրել է Թուրքիային “չանհանգստանալ”:

Ֆրանսիային նույնատիպ պատասխան տալու միտքն Էրդողանի մոտ առաջացավ այն բանից հետո, երբ Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որն ընդունվեց մեծ խանդավառությամբ, չնայած Թուրքիայի սպառնալիքներին, թե այդ քայլը կհամարվի որպես “ոչ բարեկամական”:

Սկզբում Անկարայի քայլերը քիչ թե շատ կանխատեսելի դիվանագիտական քայլեր էին` դեսպանին հետ կանչելը, ռազմական համագործակցության դադարեցում, այցերի հետաձգում եւ այլն: Սակայն այնուհետեւ վարչապետն ավելի “սիմետրիկ” քայլ որոշեց` մեղադրել ֆրանսիացիներին ալժիրցիների ցեղասպանության մեջ:

Անկարայի քաղաքային խորհուրդը հունվարի 10-ին որոշել է փոխել այն փողոցի անունը, որտեղ գտնվում է Ֆրանսիայի դեսպանատունը: Նախկին “Փարիզյանի” փոխարեն այն կկոչվի Ալժիրի փողոց: Նրա կողքին կառուցվելու է մեծ հուշարձան` Ալժիրի ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, իսկ դը Գոլի անվան փողոցը կանվանափոխվի, հենց որ հայտնաբերվի ալժիրյան դիմադրության որեւէ ակնառու գործիչ:

Ֆրանսիան արհամարհել է Թուրքիայի այս քայլերը, իսկ ահա Ալժիրի վարչապետը կոչ է արել Թուրքիային վերջ տալ քաղաքական կապիտալ կուտակել Ալժիրի գաղութացման հաշվին, եւ որ ոչ ոք իրավունք չունի ալժիրցիների արյան գնով իր շահերը պաշտպանել:

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ