23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Սիրիայի վերաբերյալ Ռուսաստանի որոշումը դարձյալ դուր չեկավ ՄԱԿ-ին

Ռուսաստանը 2-րդ փորձն է կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիային վերաբերող  նորացված որոշման իր տարբերակի քննարկումն  անցկացնել` արեւմտյան գործընկերների դիտողությունները հաշվի առնելով: Նախագծի շուրջ քվեարկությունը դեռ չի կայացել, բայց ՄԱԿ-ի մի շարք պատվիրակությունների ներկայացուցիչներ արդեն հայտնել են իրենց դժգոհությունը փաստաթղթի վերաբերյալ եւ մեղադրել  Ռուսաստանին “ժամանակ ձգելու” մեջ:

Փաստաթղթում առաջին հերթին բարձր է գնահատվում Արաբական երկրների ջանքերը` Սիրիայում հակամարտությունը կարգավորելու նպատակով, եւ Սիրիայի իշխանությունների պատրաստակամությունը` օտարերկրյա դիտորդների ցուցաբերած աջակցության հանդեպ:

Ռուսաստանի դիվանագետները հիշեցնում են Սիրիայի իշխանություններին տրված խոստումները` պահպանելու մարդու իրավունքները եւ, ընդհանրապես, միջազգային օրենսդրությունը, ընդդիմադիրների հետ հակամարտության հարթման ընթացքում:

Ինչպես նախկինում, այժմ էլ Ռուսաստանը պնդում է սիրիական խնդրի բացառապես խաղաղ լուծումը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ