19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Օբաման ցանկանում է կառուցողական քաղաքականություն վարել Ռուսաստանի հետ

ԱՄՆ-ը պատրաստ է գրավոր կերպով երաշխավորել Ռուսաստանին, որ հակահրթիռային համակարգի գործարկումը ուղղված չէ այդ երկրի դեմ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բըրնսը:

Վերջինիս խոսքով` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է կառուցողական քաղաքականություն վարել Ռուսաստանի հետ այդ հարցի շուրջ եւ հակահրթիռային համակարգը վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի ռազմավարական նպատակների համար:

“Մենք պատրաստ ենք այս ամենը ամրագրել փաստաթղթում: Սակայն գիտենք, որ դա բարդ գործընթաց է, որը մեծ ջանքեր է պահանջում”,-նշել է Բըրնսը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ