22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայտնի “Հոլիվուդ” նշանը վերանորոգվում է` հոբելյանի կապակցությամբ

Լոս Անջելեսում` Հոլիվուդյան բլուրների վրա գտնվող հայտնի “Հոլիվուդ”  նշանը վերանորոգվում է, հաղորդում է “The Hollywood Sign” կայքը:

Վերոնորոգումը նախաձեռնվել է գրառման 90-ամյակի կապակցությամբ, որը կնշվի 2013-ին: Վերականգնողական աշխատանքները կընթանան 10 շաբաթ: Բանվորները կմաքրեն 15 մետր բարձրությամբ տառերի փոշին, կեղտը եւ ժանգը, որից հետո տառերը կներկվեն սպիտակ ներկով: Դրա համար կծախսվի 1,5 հազար լիտր ներկ:

Հայտնի խորհրդանիշը Հոլիվուդյան բլուրների վրա տեղադրվել է 1923-ին: Ի սկզբանե գրված է եղել  “HOLLYWOODLAND”, որը պետք է գովազդեր  բնակելի թաղամասերը այդ տարածքում, սակայն 1940-ին վերջին 4 տառերը հանվեցին, իսկ նշանն սկսեց ընկալվել որպես ԱՄՆ-ի կինոինդուստրիայի խորհրդանիշ:

Այժմ գրառումը հսկվում է անվտանգության համակարգով, որը ֆիքսում է նշանի մոտ կատարվող յուրաքանչյուր շարժում: Նախկինում նշանը մի քանի անգամ փոխվել է, իսկ տառերը վնասվել են: Հայտնի են նաեւ ինքանսպանությունների դեպքերն այդ տարածքում: 1932-ին դերասանուհի Փեգ Էնթուիսիլը մահացել է` թռչելով “H” տառից:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ