Այսօր տարվա ամենաերջանիկ երկուշաբթին է
Այս առավոտն արժեր դիմավորել լայն ժպիտով, քանի որ մի շարք հեղինակավոր հոգեբաններ պնդում են, որ հենց հունվարի 30-րդ օրն է այս տարվա ամենաերջանիկ երկուշաբթին:
Այս հայտարարությամբ են հանդես եկել Մանչեստրի համալսարանի մասնագետները, որոնք համոզված են, որ այս առավոտ արեւմտյան երկրների միլիոնավոր բնակիչներ արթնացել են բարձր տրամադրությամբ եւ նույն տրամադրությամբ էլ գնացել են աշխատանքի:
Երջանկության հիմնական պատճառը մասնագետները համարում են այն, որ հենց այս օրն է Արեւմուտքի բնակիչների մեծ մասը ստանում այս տարվա առաջին աշխատավարձը, որը բավականին զգալի գումար է ամանորյա ծախսերից հետո: