22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ֆրանսիայի սենատորները պահանջում են արգելափակել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Ֆրանսիայի Սենատի մի խումբ անդամներ երեքշաբթի օրը դիմել են երկրի Սահմանադրական խորհուրդ՝ պահանջելով արգելափակել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: ”Ամերիկայի ձայն” ռադիոկայանը վկայակոչելով “Ֆրանս պրես”-ին` նշում է, որ  ձախակողմյան կուսակցություններին հարող սենատորները հայտնել են, որ իրենք հավաքել են օրինագծին դեմ հանդես եկող 72 սենատորների ստորագրությունը:

Օրինագծի համապատասխանությունը երկրի սահմանադրության պահանջներին ուսումնասիրելու նպատակով այն Սահմանադրական խորհրդի քննարկմանը ներկայացնելու համար անհրաժեշտ է հավաքել 60 պատգամավորի ստորագրություն: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի նստավայրից անցյալ երեքշաբթի հայտնել են, որ նախագահը խոստացել է ստորագրել օրենքը 15-օրյա ժամկետում:  Ռադիոկայանը հիշեցնում է,  որ Ֆրանսիայի Սենատը հունվարի 23-ին ուշ երեկոյան քվեարկել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի օգտին:

Սենատը ձայների 127՝ կողմ, 86՝ դեմ հարաբերակցությամբ ընդունել է օրինագիծ, որով նախատեսվում է մինչեւ մեկ տարվա ազատազրկման եւ մոտ 59 հազար դոլարի տուգանքի ենթարկել Հայոց ցեղասպանության փաստը “հերքող կամ վիրավորական կերպով նվազեցնող” անձանց: Սենատորներից շատերը, չնայած իրենց սպառնացող լուրջ հետեւանքների, չեն մասնակցել քվեարկության՝ փոխարենը որպես լիազորված անձ գործելու թույլտվություն տալով իրենց գործընկերներին: Սենատի նիստերի դահլիճում գտնվողները սակայն մի քանի ժամ շարունակ թեժ քննարկումներ են վարել օրինագծի շուրջ: Թուրքիան “մեծ անարդարություն” է անվանել Ֆրանսիայի Սենատի կողմից օրինագծի ընդունումը՝ ասելով, որ նման գործողությամբ “անհարգալից վերաբերմունք է ցուցաբերվել Թուրքիայի նկատմամբ”:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ “այս օրը ոսկե տառերով կգրվի ոչ միայն ֆրանսիացի եւ հայ ժողովուրդների բարեկամության պատմության մեջ, այլեւ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության տարեգրքում եւ կլրացնի մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման առկա մեխանիզմները”: Թուրքիայի իշխանությունները սպառնացել են մշտական պատժամիջոցներ ընդունել Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ ընդունելու դեպքում:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը սակայն հորդորել է Թուրքիային չափազանց սուր չարձագանքել օրինագծի ընդունման՝ ասելով, որ Թուրքիան համարվում է Ֆրանսիայի “շատ կարեւոր դաշնակիցը”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ